|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Վրաստանի նախկին նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի փեսան` Մինդիա Գոգոճուրին, ձերբակալված է. հայտնում է 1Tv.ge-ն։
ԶԼՄ-ի տեղեկություններով՝ գործը վերաբերում է Օզուրգեթիում «Պարագրաֆ» հյուրանոցում տեղի ունեցած միջադեպին:
Ներքին գործերի նախարարությունից դեռևս մանրամասներ չեն հաղորդվում, սակայն հաստատում են ձերբակալման փաստը:
Ավելի վաղ Վրաստանի առաջին ալիքին գերատեսչության մամուլի ծառայությունից տեղեկացրել էին, Մինդիա Գոգոճուրին ձերբակալված է Վրաստանի քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասով և 236-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով. այն նախատեսում է բռնություն և զենքի ապօրինի գնում, պահում և կրում: