կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-17 15:04
Տարածաշրջան

Ռուսաստանցի զբոսաշրջիկները կշահեն Սբ. Սոֆիայի կարգավիճակի փոփոխությունից. Կրեմլ

Ռուսաստանցի զբոսաշրջիկները կշահեն Սբ. Սոֆիայի կարգավիճակի փոփոխությունից. Կրեմլ

Ռուս զբոսաշրջիկները կշահեն Ստամբուլի Սբ. Սոֆիա տաճարի կարգավիճակի փոփոխությունից. հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը. հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Սբ. Սոֆիայի համար բավականին թանկ տոմսեր կային, բայց հիմա տոմսեր չեն լինի, մուտքն անվճար կլինի: Այս առումով մեր զբոսաշրջիկները կշահեն», - ասել է նա:

Պեսկովը վստահություն է հայտնել, որ թուրքական կողմի այս որոշումը չի վնասի Մոսկվայի և Անկարայի հարաբերություններին: Ռուսաստանը կարծում է, որ սա Թուրքիայի ներքին գործն է:

«Բացի այդ, մենք հույս ունենք, որ ցանկացած որոշման դեպքում մեր թուրք գործընկերները հաշվի կառնեն Սբ. Սոֆիայի կարգավիճակը՝ որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության վայր, և այն փաստը, որ տաճարը սուրբ նշանակություն ունի շատ քրիստոնյաների համար», - ասել է Կրեմլի խոսնակը: Ըստ Պեսկովի՝ սա նշանակում է որ Ստամբուլ ժամանող ռուս զբոսաշրջիկները պետք է կարողանան այցելել տաճար:

Կրեմլի խոսնակը հիշեցրել է նաև թուրքական կողմի այն բացատրությունը, որ «ամեն ինչ կպահպանվի հնարավորինս լավ ձևով, և բոլորը կկարողանան այցելել տաճար»: