կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-23 17:10
Տարածաշրջան

Ռուսաստանցի զբոսաշրջիկները Թուրքիայից կտարհանվեն մինչև մայիսի 1-ը

Ռուսաստանցի զբոսաշրջիկները Թուրքիայից կտարհանվեն մինչև մայիսի 1-ը

Ռուսաստանցի զբոսաշրջիկները, որոնք գտնվում են Թուրքիայում, պլանավորված կերպով տուն կվերադարձվեն մինչև մայիսի 1-ը: Այս մասին ապրիլի 22-ին հայտնել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի (ATOR) գործադիր տնօրեն Մայա Լոմիձեն:

Զբոսաշրջիկների մեծ մասը, ովքեր գտնվում են Թուրքիայում և Տանզանիայում, ճանապարհորդական փաթեթներ են գնել  հետադարձ չվերթով:

«Թռիչքների դադարեցումից հետո որոշվել է, որ բոլոր զբոսաշրջիկները, պլանավորվածի համաձայն, վերադառնում են Ռուսաստան: Սա նշանակում է, որ նրանք շարունակում են հանգստանալ, և նրանց դուրս կբերեն երկրից: Մինչև մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում այնտեղ գտնվող բոլոր զբոսաշրջիկները դուրս կբերվեն: Մի քանի տասնյակ հազար մարդ է՝ 6 հազարը` Տանզանիայից և մոտ 50 հազարը` Թուրքիայից», - ասել է Լոմիձեն:

Ինչ վերաբերում է ինքնուրույն ճամփորդող զբոսաշրջիկներին, ապա նրանք վերադարձի հարցը պետք է որոշեն անձամբ փոխադրողների հետ: