|
Փոխարժեքներ
09 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն իր թվիթերյան պաշտոնական էջում անդարադարձել է օրերս ադրբեջանցիների կողմից Տավուշում հրետակոծություններին։
Նա, մասնավորապես, նշել է. «Թեև շարունակվող գլոբալ համավարակին, Ադրբեջանը խախտել է ՄԱԿ-ի՝ գլոբալ կրակի դադարեցման կոչը ու հարձակվեն Հայաստանի վրա: Հարձակման թիրախ են դարձել քաղաքացիական ենթակառուցվածքները ու հիմա Ադրբեջանը սպառնում է հարված հասցնել հայկական ԱԷԿ-ին», ու հավելել՝ «Միաժամանակ հաջորդ շաբաթ տեղի կունենա Ազգային պաշտպանության մասին օրենքի փոփոխությունների վերաբերյալ օրինագծի քվեարկությունը, որը երաշխավորում է, որ ԱՄՆ-ն Ադրբեջանին չի տրամադրում ռազմական օգնություն, որը կարող է օգտագործվել Հայաստանի դեմ»։
Միևնույն ժամանակ նա շեշտել է. «Միջազգային հանրությունը պետք է միջամտի, եւ օգտագործելով քաղաքական ու դիվանագիտական միջոցները, կանխի լարվածության հետագա աճն ու զոհերը: Ես Հայաստանի հետ եմ ու աղոթում եմ նրանց համար, որոնք ներգրավված են սահմանին այդ լարվածության մեջ: Ես կոչ եմ անում համավարակի այս բարդ շրջանում խաղաղ իրավիճակը խախաղաղությամբ կարգավորել»։