Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Միասնական հայրենիք» կուսակցության քաղաքական խորհուրդը որոշում է կայացրել դադարեցնելու «Միասնական հայրենիք» կուսակցության և «Ազատ հարենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի միջև կնքված համագործակցության հուշագրի գործողությունը: Այս մասին հայտարարություն է տարածել «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանը:
Նա նաեւ հրապարակել է «Միասնական հայրենիք» կուսակցության քաղաքական խորհրդի հայտարարությունը, որում ասվում է.
«Հիմք ընդունելով Արցախում 2020թ. անցկացված համապետական ընտրությունների արդյունքում երկու քաղաքական միավորների ստացած առավելագույն քվեները և հանուն Արցախի անվտանգության և արցախցու սոցիալական պաշտպանվածության ու բարեկեցության՝ «Միասնական հայրենիք» կուսակցության և «Ազատ հարենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի միջև կնքվել էր համագործակցության հուշագիր:
Ս.թ. նոյեմբերի 9-ին «Ազատ հարենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի ղեկավար, ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը, անտեսելով վերոնշյալ համագործակցության հուշագրի սկզբունքները, այն է՝ համաձայնեցված որոշումների քննարկում ու ընդունում, ինչպես նաև կոպտորեն խախտելով դրա ուղղություններից առնվազն երկրորդը, այն է՝ ադրբեջանա-արցախյան հակամարտության խաղաղ և վերջնական կարգավորում, որը պետք է բխի արցախցու անվտանգության շահերից, կայացրել է միանձնյա որոշում՝ տալով իր՝ որպես ԱՀ նախագահի համաձայնությունը Արցախը հանձնելու ՀՀ իշխանությունների գործողություններին, որոնցով այևս կասկածի տակ է դրվել հայ ժողովրդի գոյությունը:
Հիմք ընդունելով վերոնշյալը՝ «Միասնական հայրենիք» կուսակցության քաղաքական խորհուրդը որոշում է կայացրել դադարեցնելու «Միասնական հայրենիք» կուսակցության և «Ազատ հարենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի միջև կնքված համագործակցության հուշագրի գործողությունը»: