կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-16 09:36
Առանց Կատեգորիա

Դիտակետը մեր ձեռքում է, եւ մեզ այնտեղից իջնեցնել հնարավոր չէ. «Հրապարակ»

Դիտակետը մեր ձեռքում է, եւ մեզ այնտեղից իջնեցնել հնարավոր չէ. «Հրապարակ»

«Տավուշի դեպքերը բավականին միֆեր պայթեցրին. հիշենք, որ Իլհամ Ալիեւը մշտապես հոխորտում էր` մեզ կես ժամ է պետք Հայաստանը գրավելու համար։ Պարզվում է՝ նրանք ոչ միայն անկարող են դա անել, անկարող են անգամ պաշտպանել իրենց 30 միլիոնանոց ԱԹՍ-ն՝ անօդաչու սարքերը։ Գեներալ են կորցնում, դիրքեր. ադրբեջանցիների համար շատ անսպասելի են եղել այդ զարգացումները։

Նրանք փորձեցին ամեն գնով հետ վերցնել գրավված դիտակետը, որը, այսպես ասած, խոր լոկացիա է. մենք այնտեղից տեսնում ենք իրենց թիկունքի ողջ շարժը, Տավուշի կոմունիկացիոն խորքերը։ Հիմա այն մեր ձեռքում է, եւ մեզ այնտեղից իջեցնել հնարավոր չէ»,- ասաց ռազմական փորձագետը:

Առավել մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: