Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Առնվազն 72 մարդ է զոհվել Ճապոնիայում, որի ընդարձակ տարածքներում շարունակվում են սաստիկ տեղատարփ անձրեւները, որոնք հանգեցրել են հեղեղումների, սողանքների եւ ընդգրկուն ավերումների: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, հուլիսի 13-ին այդ մասին հաղորդել է Ճապոնիայի հանրային հեռուստատեսությունը: Նշվում Է, որ եւս առնվազն 13 մարդ համարվում է անհայտ կորած:
Տարերքի հիմնական հարվածը բաժին է ընկել Կումամոտոյի հարավ-արեւմտյան պրեֆեկտուրային. այնտեղ զոհվել է առավազն 64 մարդ: Տարերային աղետի գոտում շարունակվում են որոնողական-փրկարարական աշխատանքները, որոնց միացել են երկրի Ինքնապաշտպանության ուժերի ավելի քան 20 հազար զինվոր: Վերջին տվյալներով՝ տեղատարափ անձրեւների հարուցած սողանքների եւ հեղեղումների հետեւանքով Ճապոնիայի հարավ-արեւմուտքում վնասվել է ավելի քան 14 հազար տուն:
Տեղի օդերեւութաբանները նախազգուշացնում են, որ Ճապոնիայի տարածքում անձրեւային ճակատը շարունակում է շարժվել դեպի արեւելք, իսկ առատ տեղումները կշարունակվեն առանվազն մինչեւ հուլիսի 14-ը։