|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Արմեն Աշոտյանի պաշտպան Բենիկ Գալստյանը գրում է.
«Հաշվի առնելով այս վարույթի և դրանով անցնող անձի վերաբերյալ առկա առանձնակի հանրային հետաքրքրությունը՝ ցանկանում եմ արձանագրել մի շատ կարևոր հանգամանք.
Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը երկարացնելու գործընթացում (թե համապատասխան միջնորդության ներկայացմանը նախորդող և թե դրան հաջորդող ժամանակահատվածում՝ ընդհուպ մինչ այս պահը) վարույթն իրականացնող մարմի կողմից դրսևորած գործողությունների, իսկ որոշ դեպքերում նաև անգործության հետևանքով արդեն իսկ խախտվել է Արմեն Աշոտյանի՝ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված՝ պաշտպանության հիմնարար իրավունքը։
Ես լիահույս եմ, որ դատարանը իր հնարավորության սահմաններում կչեզոքացնի այդ գործողությունները և կվերականգնի պաշտպանյալիս խախտված իրավունքները, համենայն դեպս այս պահին դա դեռ հնարավոր է։
Վերը նշված հանգամանքների մասին առավել առարկայական կհայտնեմ հետագայում, բայց ոչ թե «Ֆեյսբուքյան» հրապարակման, այլ հանցագործության մասին հաղորդման տեսքով։
#գնալուց_առաջ_բոլորին_բռնել_տուր »։