Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սննդի համաշխարհային գները հունիսին տարեսկզբից ի վեր առաջին անգամ բարձրացել են, այս մասին նշվում է ՄԱԿ-ի Պարենային եւ գյուղատնտեսական կազմակերպության (FAO) զեկույցում, փոխանցում է «Լենտա»-ն։
Հունիսին պարենային ապրանքների գների միջին ցուցանիշը 93․2 կետ է կազմել, ինչը մոտ 2․4 տոկոսով ավելի է նախորդ ամսվա ցուցանիշից: Բուսական յուղի արժեքը չորս ամիս անընդմեջ անկումից հետո ավելացել է 11․3 տոկոսով: Շաքարը թանկացել է 10․6 տոկոսով, իսկ կաթնամթերքը՝ 4 տոկոսով: Մայիսից հացահատիկի եւ մսի գները նվազել են 0.6 տոկոսով:
Ըստ զեկույցի՝ 2020 թվականին ակնկալվում է, որ հացահատիկի համաշխարհային արտադրությունը կհասնի նոր ռեկորդային մակարդակի՝ 2․7 միլիարդ տոննայի: Հնդկաստանի եւ Ռուսաստանի համար ցորենի արտադրության կանխատեսումները բարձրացվել են։
Մայիսին սննդամթերքի համաշխարհային գները 2018-ի դեկտեմբերից ի վեր հասել էին ռեկորդային ցածր մակարդակի՝ կորոնավիրուսի համավարակի բացասական հետեւանքների պատճառով։ Մայիսի անկումն ազդել է բոլոր կատեգորիաների վրա՝ բացի շաքարից։