Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պետք է ստանդարտների բարձրացման խնդիրը անընդհատ ունենանք աչքի առաջ՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում՝ Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետբյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու ու Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին գումար հատկացնելու մասին հարցի քննարկման ժամանակ:
«Ճիշտ է, մենք պարծենում ենք, կամ հաշվետու ենք լինում մեր հանրությանը, որ օրինակ այսօր ճանապարհաշինության որակը շատ ավելի լավ է, քան երեք տարի առաջ: Բայց միևնույն է պետք է արձանագրենք, որ էս որակը, որ այսօր ունենք` մենք էդ որակից ընդհանրապես բավարարված չենք: Մենք պետք է անգամներով որակը բարձրացնենք: Եվ մեր քննարկումների կարևոր նրբություններից մեկն այն է, որ մենք պետք է ստեղծենք վիճակ, որ շինարարական ընկերություններն էլ իրենց հերթին շինարարություն իրականացնեն հենց որպես շինարարական հայկական ընկերություններ այլ երկրներում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Շինարարական ոլորտում կատարվող և կատարվելիք բովանդակային փոփոխությունների մասին վարչապետն ասաց, որ բոլոր փոփոխությունները, որ մենք անում ենք` բերելու է մի շատ կարևոր արդյունքի՝ հենց շինարարական ընկերությունների ստանդարտներն են փոխվելու, նրանց մրցունակությունն է փոխվելու ԵԱՏՄ շուկայում և առհասարակ միջազգային շուկայում:
«Եկեք խոստովանենք, որ մինչև հիմա Հայաստանի Հանրապետությունում շինարարության նկատմամբ կա մի այսպիսի տրամաբանություն` «փոդրաթչիություն»՝ սկսած հագուստից, սկսած շինհրապարակների որակից: Եվ այստեղ ստանդարտի խնդիր ունենք: Մեր շինհրապարակները, ցավոք սրտի, շատ հաճախ ավելի շատ աղբանոցի են նման, քան, թե գործունեություն ծավալելու տեսակի: Այս պրոցեսով մենք պետք է ստանդարտը բարձրացնենք: Մեր նպատակը այստեղ էլ պետք է լինի բովանդակային»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Մանրամասն՝ տեսանյութում․