Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի թիվը 533 է՝ 2 100 թեսթից՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կառավարության նիստում։
«Սկզբունքորեն՝ տոկոսի առումով, էական փոփոխություններ չկան»,-ասաց նա։
Եղել է 6 մահ կորոնավիրուսից և 4 հոգի մահացել է կորոնավիրուս ունենալով, բայց այլ հիվանդություններից։
Ընդհանուր՝ մինչ օրս արձանագրված 26 658 դեպք և 459 մահ։
Եղել են նաև 473 բուժված քաղաքացիներ, ընդհանուր բուժվածների թիվը 15 036 է։
«Վերակենդանացման բաժանմունքները լիքն են, կան 1-2 տեղեր բոլոր տեղերում և կարողանում ենք դրանց հաշվին ծանր և ծայրահեղ ծանր քաղաքացիներին տեղավորել, որոնց թիվը 650 հոգի է, 44 հոգի միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքերին»,-ասաց նախարարը։
Շարունակվում է նոր հզորությունների մեծացումը՝ Սպիտակի և Մարտունու բժշկական կենտրոնները անհրաժեշտ սարքավորումներով և թթվածնային հագեցվածությամբ ապահովել են այդ նպատակով։
Այսօր առավոտից 11 հոգի սպասում է հոսպիտալացման․ 4-ը՝ միջին ծանրության և 7-ը՝ թեթև, մնացած 80 հոգին սպասում են տեղափոխման կորոնավիրուսային հիվանդությամբ զբաղվող հիվանդանոցներ։
«Ապացուցողական բազան մեր կանոնների պահպանման արդյունքների մասով օրեցօր շատանում է․ նույնիսկ նույն երկրում՝ օրինակ ԱՄՆ-ում, երբ դիմակ կրել խորհուրդ է տրվում, այն տեղերում, որտեղ լավ պահպանվում է՝ թվերի իջեցում է տեղի ունենում, իսկ այն տեղերում, որտեղ պարզապես խորհուրդ է տրվում, բայց չի վերահսկվում՝ ոչ։ Մեր գործողությունները պետք է լինեն շարունակական»,-հայտարարեց Արսեն Թորոսյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․