|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.32 |
| EUR | ⚊ | € 405.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.2481 |
| GBP | ⚊ | £ 478.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.35 |
Թուրքիայում Արցախյան երկրորդ՝ 44-օրյա պատերազմում Ադրբեջանի հաղթանակը խորհրդանշող հուշադրամներ են թողարկվել. հայտնում է xezerxeber.az կայքը։
Թուրքիայի Հանրապետության գանձապետարանի և ֆինանսների նախարարության տպարանում տպված արծաթե հուշադրամի վրա առկա է «Ղարաբաղը Ադրբեջան է» կարգախոսը, որը Ադրբեջանում լայն տարածում գտավ հատկապես Նիկոլ Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունից հետո, Ադրբեջանի քարտեզը՝ ներառյալ՝ Արցախը, թշնամուն հանձնված Շուշիի ամրոցը և Աղդամի մզկիթը:
Մետաղադրամի հակառակ կողմում պատկերված է կովկասյան օֆրիս ծաղիկը, որը դարձել է թշնամու հաղթանակի խորհրդանիշը: Կովկասյան օֆրիս ծաղիկը ադրբեջաներեն կոչվում է խառը բյուլբյուլ (xarı bülbül): Xarı bülbül-ը հայկական Շուշի քաղաքում 1989-1991 թթ. անցկացված ամենամյա երաժշտական փառատոնի անվանումն է նաև։ Ծաղիկը լայն տարածում ունի Շուշիում ապրիլ–մայիս ամիսներին։
Հուշադրամի անվանական արժեքը 50 մանաթ է, իսկ ներկայումս դրա գինը Թուրքիայում 275 լիրա է: