Փոխարժեքներ
14 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.08 |
EUR | ⚊ | € 430.96 |
RUB | ⚊ | ₽ 4.8131 |
GBP | ⚊ | £ 512.46 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Մեծ Բրիտանիայի Հարթֆորդշիր կոմսության Սենտ Օլբանս տաճարում նոր «Խորհրդավոր ընթրիք» է տեղ գտել` սևամորթ Հիսուսով. տեղեկացնում է yerkir.am-ը` «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին հղումով:
Տաճարի ներկայացուցիչները հայտնել են, որ կտավը կախել են հունիսի 30-ին խորաններից մեկում` որպես Black Lives Matter շարժման հետ համերաշխության նշան:
Կտավի հեղինակը` Լորնա Մեյ Ուոդսվորթը, այն նկարել է դեռևս 2009-ին: Հիսուսին նա պատկերել է Ջամայկայից բնորդի պատկերով, «որպեսզի մարդկանց ստիպի մտածել արևմտյան միֆի մասին, թե նա խարտյաշ է եղել և կապույտ աչքերով»: Ի դեպ, 2009-ին էլ նկարը վնասվել էր. դրա ուղղությամբ կրակել էին պնևմատիկ զենքից:
Նկարը խորանում կախելու որոշումը կայացրել է տաճարի վանահայրը Քենթերբերիի արքեպիսկոպոս Ջասթին Ուելբիի խոսքերից հետո, թե Անգլիկան եկեղեցին պետք է վերանայի Հիսուսին որպես սպիտակամորթ պատկերելու պրակտիկան:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում և Եվրոպայում մեկ ամիս է`տեղի են ունենում զանգվածային բողոքի ակցիաներ ռասիզմի դեմ: Դրանք սկսվեցին, երբ մայիսի վերջին ԱՄՆ-ում ոստիկանի կողմից սպանվեց սևամորթ Ջորջ Ֆլոյդը: