կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-25 13:14
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նորություն է՞, որ ԲՀԿ-ն ընտրակաշառքով է ընտրվել․ Փաշինյան

Նորություն է՞, որ ՀՀ-ում կան քաղաքական ուժեր, որ ընտրակաշառք են բաժանել և նորություն է՞, որ ԲՀԿ-ն ընտրակաշառքով է ընտրվել՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից։

«Ասում եք՝ այսօր քաղաքական ուժը բոյկոտել է ԱԺ նիստը, իսկ իշխանությունը չի մտածում. քաղաքական ուժը, իմ կարծիքով, ինքնաոչնչացվել է, որովհետեւ երբ որ այս ամբիոնից  հերքվում է մի բան, որը ՀՀ բոլոր քաղաքացիները գիտեն առանց բացառության, դա ինքնաոչնչացում է»,-ասաց Փաշինյանը։

Նրա համոզմամբ, երբ ամբիոնից ասում են մի բան, որը բոլորը գիտեն՝ որ այդպես չէ, դա նշանակում է ինքնաոչնչացում:

«Իրենք էստեղ չեն ոչ թե նրա համար, որ հետապնդվում են, այլ էստեղ չեն, որովհետեւ չկան այլևս: Ժողովրդի աչքերի մեջ նայող և սուտ խոսող քաղաքական ուժը Հայաստանում քաղաքական գործունեություն չի ծավալելու: Չի կարելի ժողովրդին ձեռ առնել»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, ովքեր ճշմարտւթյունից դուրս են խոսում, նրանք էլ չեն կայանալու:

«Այո, այսօր տեղի է ունենում ամենամեծ բարեփոխումը Հայաստանում, քաղաքական դաշտի բարեփոխում է տեղի ունենում: Նրանք, որոնք կուլիսներից մարիոնետների նման կառավարվել են, այլևս Հայաստանի քաղաքական դաշտում տեղ չեն ունենալու: Նրանք, որոնք կուլիսներից մարիոնետների են կառավարել, նրանք այս քաղաքական դաշտում տեղ չեն ունենալու»,-հայտարարեց Փաշինյանը:

Մանրամասն՝ տեսանյութում․