|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
«Իրատես» թերթը գրում է. «Գեղարքունիքի մարզի նորապսակները հարսանեկան նվեր են ստանում նաեւ Գագիկ Ծառուկյանից: Վերջինս ամուսնական զույգերին ծաղկաձորյան իր հյուրանոցում հանգստանալու անվճար ուղեգիր է տալիս:
«Գավառի տարածաշրջանի Կարմիրգյուղ գյուղում վերջերս տեղի ունեցած հարսանիքի ժամանակ թամադան ի լուր բոլորի հայտարարել է, որ նորապսակներին իր անհատական նվերն է արել նաեւ պարոն Գագիկ Ծառուկյանը՝ նրանց տալով անվճար ուղեգիր: Թե՛ հարսն ու փեսան, թե՛ վերջիններիս ընտանիքների անդամներն անչափ գոհ ու շնորհակալ են մնացել»,- ասաց «Իրատեսի աղբյուրը»:
Մեր զրուցակիցը վստահեցրեց, որ առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրություններին հարսանքավորների մեծ մասը, ոգեւորված լինելով Ծառուկյանի այդ քայլով ու նման վերաբերունքի շարունակական լինելուն հավատալով, ընտրելու է ԲՀԿ-ն՝ ի պատասխան արված լավության»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: