|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 22-ին Արցախի ներդրումային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների նոր կազմի մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել: Այդ մասին Yerkir.am-ին հայտնեցին Արցախի նախագահի մամուլի ծառայությունից
Երկրի ղեկավարը բարձր է գնահատել հիմնադրամի գործունեությունը հանրապետության սոցիալ-տնտեսական կյանքում՝ ընդգծելով, որ կառավարությունը շահագրգռված է, որպեսզի տարեցտարի կատարելագործվեն հիմնադրամի ունեցած գործիքակազմն ու տարբեր ծրագրերով առաջարկվող վարկային միջոցների մատչելիությունը:
Նախագահ Հարությունյանը հոգաբարձուների խորհրդի անդամներին է ներկայացրել նաև հիմնադրամի նոր գլխավոր տնօրենին` Էռնեստ Գրիգորյանին, և համոզմունք հայտնել, որ վերջինս պատվով կիրականացնի իր առջև դրված խնդիրները:
Արայիկ Հարությունյանը բարեխիղճ աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել ԱՆՀ նախկին գլխավոր տնօրեն Քաջիկ Խաչատրյանին: