Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մենք հարկադրված ենք ամեն օր պատրաստ լինել պատերազմի՝ ըստ Yerkir.am-ի ասաց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Երևանում՝ Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստում։
Արցախի նախագահն ընդգծեց, որ համավարակի դեմ պայքարի պայմաններում չպետք է թուլացնենք մեր զգոնությունը հատկապես Ադրբեջանից բխող վտանգի հանդեպ:
«Կողմնակից լինելով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորմանը՝ մենք միևնույն ժամանակ հարկադրված ենք ամեն օր պատրաստ լինել պատերազմի»,- ասաց Արայիկ Հարությունյանը՝ վստահ, որ հայկական երկու հանրապետությունները լիովին կիսում են խաղաղության հասնելու և պատերազմի պատրաստվելու մոտեցումներն ու ջանքերը:
Նա տեղեկացրեց, որ արդեն մեկնարկում է Արցախը Մայր Հայաստանին կապող երրորդ մայրուղու համատեղ շինարարությունը:
«Հայաստանի և Արցախի Հանրապետությունները կամ հայոց միացյալ հայրենիքը խնդիր ունի շարունակաբար բարելավել իր ռազմավարական դիմադրողականությունն ու ազդեցությունը առկա և գալիք անվտանգային միջավայրերում, որպեսզի կարողանա արդյունավետորեն դիմագրավել բազմոլորտ, բազմաշերտ, բազմապիսի և բազմաժամկետ մարտահրավերները»,- հայտարարեց Հարությունյանը։
Նրա համոզմամբ՝ այս գործառույթն առաջնահերթորեն դրված է անվտանգության խորհուրդներում ընդգրկված կառույցների վրա։ Արցախի նախագահը շեշտեց, որ բոլոր արդյունավետ ձևաչափերն ու մեթոդները պետք է կիրառվեն համազգային առաքելությունը պատվով կատարելու համար:
Արայիկ Հարությունյանը նշեց, որ սա կարևորագույն ձևաչափ ու հարթակ է մեր միացյալ հայրենիքի ու ընդհանրապես հայ ազգի առջև ծառացած անվտանգային հիմնախնդիրների լուծման ուղիների շուրջ մտքերի փոխանակման, մոտեցումների հղկման և ջանքերի համատեղման համար:
Հայոց միացյալ հայրենիքն, ըստ նրա, այսօր ապրում է աննախադեպ անվտանգային մարտահրավերների պայմաններում, ինչը պայմանավորված է առաջին հերթին կորոնավիրուսի հարուցած անորոշություններով։
«Ի թիվս սովորական դարձած երկարաժամկետ ռիսկերի, այժմ մենք պարտավոր ենք ոչ միայն արդյունավետ կերպով պաշտպանել հանրության կյանքն ու առողջությունը, այլ նաև չեզոքացնել առկա իրավիճակով պայմանավորված կողմնակի ռիսկերը բոլոր բնագավառներում»,- ասաց Արցախի նախագահը։
Արցախի նախագահն անդրադարձավ նաև պարենային ու էներգետիկ անվտանգության հարցին՝ շեշտելով, որ այդտեղ ևս ձեռքբերումները նշանակալի են, սակայն անելիքներ միշտ էլ կան։
Մանրամասն՝ տեսանյութում․