Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Առաջին հիմնական սկզբունքը, որի վրա հիմնվում է ազգային միասնությունը, յուրաքանչյուր քաղաքացու և նրա հայրենիքի ճակատագրի ընդհանրության գիտակցումն է։ Մեր ազգային միասնությունը կապված է Հայաստանի Հանրապետության և նրա ապագայի հետ։
Որևէ երկրի քաղաքացի դառնալը յուրաքանչյուր մարդու ճակատագիրն է: Բայց մարդիկ միշտ իրավունք ունեն ընտրելու, եւ մենք մեր ընտրությունը կատարել ենք։ Մեր ընտրությունը խորապես անհատական է և, միաժամանակ, օբյեկտիվ, և հենց դա է մեզ հայրենակիցներ դարձնում, քանի որ մենք ունենք մեկ հայրենիք՝ Անկախ Հայաստանը։ Այս ընտրության գիտակցումը բոլորի համար գլխավոր միավորող սկզբունքն է։
Անհնար է ապրել մի պետությունում, բայց ենթարկվել այլ պետության օրենքներին, ունենալ քաղաքացու բոլոր իրավունքները և չկրել պարտականություններ: Իրավունքների և պարտականությունների այս միասնությունը միավորում է և՛ մեր ճակատագիրը, և՛ մեր ապագան։
Անհնար է ապրել ընդհանուր ճակատագրով ՝ առանց ընդհանուր ապագա կերտելու։ Անկախության ձեռք բերմամբ մենք պատմական հնարավորություն ունեցանք միասին կառուցելու մեր երկիրը։ Եվ այս տարիների ընթացքում բոլորս աշխատել ենք ուժեղ, դինամիկ, ժամանակակից պետություն ստեղծելու ուղղությամբ: Մեր ոգու միասնականության և հաստատակամության շնորհիվ մենք պաշտպանեցինք երկրի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, հասանք անվտանգության, տնտեսական զարգացման, քաղաքացիական համաձայնության։ Այս ամենը մեր համատեղ աշխատանքի արդյունքն է։ Ուստի մեզանից յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ բոլորս մեկ հայրենիքի զավակներն ու դուստրերն ենք, իսկ մեր անկախությունը շատ սերունդների մարմնավորած երազանքն է, աշխատանքի, հերոսության և ժողովրդի կամքի արդյունքը։ Հայկական հողում ստեղծված պետականությունը մեր գլխավոր արժեքն է։
Մեր մեծ նպատակն է համախմբվել և դառնալ հզոր ազգ՝ խնամքով պահպանելով և մեր սերունդներին փոխանցելով ամենաթանկ բանը, որ ունենք՝ ինքնիշխան և անկախ Հայաստանի Հանրապետությունը։ Հանուն դրա՝ մենք պետք է հաղթահարենք բոլոր նախապաշարումներն ու մտացածին խոչընդոտները, որոնք մինչ օրս խանգարում են մեր միասնականությանը։ Դա նշանակում է, որ յուրաքանչյուր քաղաքացի, հասարակությունը և պետությունը պետք է գիտակցեն իրենց պատասխանատվությունը ժողովրդի ու ապագա սերունդների առջև և ձեռնարկեն անհրաժեշտ գործուն բոլոր միջոցները ապահովելու համար՝
-երկրի բոլոր քաղաքացիների՝ իրենց միասնության ու Հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության հետ խորքային կապի գիտակցումը,
-ակտիվ դիմակայություն մեզ բաժանող և մեր համախմբվածությունը քայքայող ցանկացած ազդեցության,
-ՀՀ սահմանադրական կարգի, տարածքային անձեռնմխելիությունը,
-երկրի տնտեսական, քաղաքական, անվտանգության և հոգևոր ինքնիշխանության հետագա ամրապնդումը՝ կանխելով Հայաստանի տեղեկատվական կախվածությունը կամ շրջափակումը այլ պետությունների կողմից,
-միջազգային համագործակցության ոլորտում ազգային շահերի գերակայությունը՝ երկրի ինքնիշխանության անխախտելիության հիման վրա,
-մեր գլխավոր հարստությունների ՝ անկախ պետականության, տարածքային ամբողջականության, բանակի, մշակույթի, ավանդական ընտանիքի, եկեղեցու և միասնականության նկատմամբ հոգատար վերաբերմունքը,
-քաղաքացիների և հասարակության աջակցությունը՝ պետականության ամրապնդման, Հայաստանի անկախության և տարածքային ամբողջականության պաշտպանության համար։
Չկա ավելի կենսունակ գաղափարախոսություն, քան ազգային միասնության գաղափարախոսությունը, քանի որ հենց ազգային միասնությունն է ապահովում ազգի՝ որպես այդպիսին գոյությունը։
Մհեր Մելքոնյան
ՀՅԴ Շիրակի ՄԿ ներկայացուցիչ