Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ Ազգային Ժողովում տեղի ունեցած քվեարկությունների արդյունքներով որոշվեց՝ պատգամավոր Գագիկ Ծառուկյանն այլևս անձեռնմխելի չէ: ԲՀԿ առաջնորդը խորհրդարանից գնաց ԱԱԾ, որտեղ մնաց շուրջ 8 ժամ:
Գագիկ Ծառուկյանի` ԱԱԾ շենքից դուրս գալուց հետո լրագրողները, որոնց թվում և Yerkir.am-ի լրագրողն ու օպերատորը, իրենց մասնագիտական աշխատանքը կատարելիս բռնության ենթարկվեցին ոստիկանների կողմից:
Ծառուկյանի հետ հարցազրույցի ընթացքում, երբ մոտեցան վերջինիս աջակիցները, քաշքշուկ սկսվեց, ինչի արդյունքում ոստիկանները բռնություն գործադրեցին նաև իրենց մասնագիտական աշխատանքը կատարող լրագրողների վրա՝ փաստացի տապալելով հարցազրույցը և հնարավորություն չտալով անխոչընդոտ իրականացնել մարդկանց մասնագիտական գործունեությունը:
Ոստիկանության կիրառած բռնության հետևանքով տուժեցին լրագրողներ, օպերատորներ, վնասվեց տեխնիկա:
Մինչ ոստիկանները զբաղված էին լրագրողներին տարածքից հեռացնելով, Ծառուկյանը հեռացավ՝ բազմաթիվ հարցեր անպատասխան թողնելով:
Թերևս ավելորդ է նշել, թե հատկապես վերջին ժամանակներում որքան հաճախ են լրագրողները թիրախավորվում, ճնշումների ենթարկում: Իսկ ոստիկանությունը ոչ միայն չի պաշտպանում, այլև բռնություն է կիրառում լրագրողների նկատմամբ։ Երևանի փոխոստիկանապետ Արթուր Խուդինյանը միջադեպից հետո զրուցեց լրագրողների հետ և նշեց, որ պետք չէ լինել սուբյեկտիվ:
«Բոլորին հորդորում էինք, որ հետ գնան, ճանապարհը փակել էիք, հետ չէիք գնում»,-ասաց նա և ներողություն խնդրեց լրագրողներից պատճառած անհարմարություն համար, շեշտելով, որ ծառայություն է:
Նկատենք, որ ոստիկաններից մեկն էլ ռեպլիկ թողեց, նշելով, որ դա իրենց ամբողջ պոտենցիալը չէր:
Դեպքի առթիվ արդեն իսկ իր մտահոգությունն է հայտնել ՄԻՊ Արման Թաթոյանը, հաղորդագրություն է տարածել նաև ոստիկանությունը, նշելով, միջադեպը կուսումնասիրվի:
Հիշեցնենք, որ հունիսի 16-ին ԱԺ-ն երկու քվեարկությունների միջոցով համաձայնություն էր տվել ՀՀ Գլխավոր դատախազի՝ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈԻՄ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ, ապա նաև ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿԵԼՈՒ վերաբերյալ միջնորդություններին։
Մանրամասները՝ տեսանյութում.