|
Փոխարժեքներ
09 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.32 |
| EUR | ⚊ | € 439.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7914 |
| GBP | ⚊ | £ 505.74 |
| GEL | ⚊ | ₾ 139.77 |
Ռուսաստանը կհակազդի Իրանի միջուկային ծրագրի հարցով Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ իրավիճակի հետ կապված ՄԱԿ-ի ԱԽ-ով մանիպուլացնելու փորձերին. այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Զարիֆի հետ հանդիպումից առաջ արված հայտարարությանը հղումով։
Լավրովը, մասնավորապես, նշել է. «Մենք մտադիր ենք հստակ հակազդել ՄԱԿ-ի ԱԽ-ով մանիպուլացնելու եւ հակաիրանական օրակար առաջ տանելու փորձերին: Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ իրավիճակը մտահոգություն է առաջացնում: Որոշ իրադարձություններ են տեղի ունենում Վիեննայում (Ատոմային էներգիայի միջազգային գործակալության խորհրդի նիստը)»։
Միևնույն ժամանակ Լավրովը լիահույս է, որ բանակցությունների ընթացքում կողմերը կկարողանան քննարկել հետագա համագործակցության հեռանկարները Աստանայի ձևաչափի շրջանակում և երկկողմ համագործակցության հարցերը՝ վերջին հանդիպումների ժամանակ ձեռքբերված համաձայնություններին համապատասխան: