Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ խորհրդարանը տապալեց Կարեն Առուստամյանի ընտրությունը Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում․ գաղտնի քվեարկության արդյունքում թեկնածուն ստացավ 79 կողմ, 3 դեմ ձայն եւ չընտրվեց այդ պաշտոնում, քանի որ պահանջվում էր 81 կողմ։
Մինչդեռ նույն ընտրության ժամանակ ԿԲ խորհրդի անդամ Դավիթ Նահապետյանը ստացել է 81 կողմ ձայն, ըստ այդմ՝ ընտրվել ԿԲ խորհրդի անդամ։ Կարեն Առուստամյանի նկատմամբ իշխող խմբակցությունը, կարելի է ասել, մանկապարտեզային պահվածք է դրսեւորել՝ մերժելով իր կողմից առաջադրված թեկնածուին միայն այն բանի համար, որ նա, այսպես կոչված, նախկիններից է։
Բանն այն է, որ Կարեն Առուստամյանը Հաշվեքննիչ պալատի նախագահ, Սերժ Սարգսյանի ընկեր Լեւոն Յոլյանի ընկերոջ փեսան է, ում մեկ անգամ իմքայլականները մերժել էին անցած տարի՝ ֆինանսավարկային հանձնաժողովի արտահերթ նիստում, չթողնելով, որ հարցը մեծ օրակարգ մտնի, բանը հասնի քվեարկության։
Հիմա այդ փուլերն անցել էին, եւ ակնհայտ էր, որ կա քաղաքական համաձայնություն, սակայն, ըստ երեւույթին, թեկնածուի բախտը չբերեց, քանի որ նրա ընտրությունը համընկավ հետպատերազմյան զգայուն ժամանակների հետ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում