Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դա մեր քաղխորհրդի որոշումներն են, բոլորն էլ հարգարժան մարդիկ՝ ըստ Yerkir.am-ի ասաց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում։
«Ժողովուրդ ջան, սա շինծու գործ է, ինձ հետ հարցուպատասխան չի կատարվել, որևիցե քննություն չկա, որ մեկն ասի՝ Ծառուկյանը 2017-ին տվել է, որ ընտրակաշառք բաժանի»,- վստահեցրեց Ծառուկյանը։
Նա համոզված է, որ եթե իրեն կալանավորեն, ժողովուրդն ամեն ինչ անելու է։
«Մինչև վերջ հո ես իմ ձայնը չեմ կտրելու, լիարժեք իրականությունը ներկայացնելու եմ»,-ասաց նա։
Մինչև վերջ՝ ասելով արդյո՞ք նկատի ունի մինչև իշխանափոխություն՝ հարցին, Ծառուկյանը պատասխանեց․ «Ասում եմ, որ 100 տոկոսը պիտի փոխվի, կարող ա՞ նոր եմ ասում, դրանից է, որ ցայտնոտի մեջ ընկան, ամբողջ Հայաստանով մեկ վախի մթնոլորտ են ստեղծել, ներքին զորքերը սահմանից բերել, դրել են ու իրենք խոսում են, որ իրենք ժողովրդի 100 տոկոսանոց ընտրվածներն են»։
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդագիր է ներկայացրել ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ։ Գլխավոր դատախազը երեկ է միջնորդություն ներկայացրել ԲՀԿ առաջնորդին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում կաշառք բաժանելու գործով որպես մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ: Խորհրդարանական ընտրություններին կաշառք բաժանելուց զատ, Ազգային անվտանգության ծառայությունը Ծառուկյանին առնչվող երկու այլ քրեական գործեր է հարուցել: «Բարգավաճ Հայաստանի» նախագահը պնդում է, որ այդ քրեական գործերը հորինված են քաղաքական պատվերով:
Մանրամասն՝ տեսանյութում․