|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Կորոնավիրուսի նոր՝ Օմիկրոն շտամը հիվանդության վաղ փուլում տարածվում է 4,2 անգամ ավելի արագ, քան Դելտա շտամը. գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով ճապոնացի գիտնականների ուսումնասիրության արդյունքները։
Հետազոտության հեղինակ, Կիոտոյի համալսարանի պրոֆեսոր Հիրոշի Նիշիուրան վերլուծել է կորոնավիրուսի գենոմային տվյալները, որոնք ստացվել են մինչև նոյեմբերի 26-ը Հարավային Աֆրիկայի Գաուտենգ նահանգում՝ Օմիկրոն շտամի բռնկման էպիկենտրոնում:
«Օմիկրոն շտամն ավելի վարակիչ է և հաղթահարում է իմունիտետը, որը ձևավորվել է ինչպես բնական ճանապարհով, այնպես էլ պատվաստումների միջոցով»,- ասվում է պարբերականի հոդվածում:
Ներկայումս քիչ բան է հայտնի Օմիկրոնի շտամի դրսևորման առանձնահատկությունների մասին։ Հարավաֆրիկյան բժիշկներն ասում են, որ դրանով վարակվածները հիմնականում հեշտ են տանում հիվանդությունը և ունենում են գրիպի նման ախտանշաններ, ներառյալ՝ չոր հազը, ջերմությունը, գիշերային քրտնարտադրությունը և մարմնի ուժեղ ցավերը: