կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-22 09:38
Առանց Կատեգորիա

Նոր ի հայտ եկած փրկիչները․ սցենարը նույնն է սպասվում․ «Ժողովուրդ»

Նոր ի հայտ եկած փրկիչները․ սցենարը նույնն է սպասվում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Յուրաքանչյուր ընտրությունից առաջ ՀՀ քաղաքական դաշտում հայտնվում են տարբեր երկրների մշտական բնակիչներ, որոնք իրենց ողջ կյանքում ապրում եւ գործունեություն են ծավալում ապահով Ռուսաստանում, բայց ընտրությունից ընտրություն հիշում են իրենց հայրենիքի մասին, վերադառնում «հյուրախաղերով» եւ մեր երկիրը օրհասական արհավիրքից փրկելու հայտ ներկայացնում։ Հունիսի 20-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ առաջինը ներկայացրեց գործարար Արտակ Թովմասյանը՝ Դվինի Արտակը, որն անգամ սպիտակ վրաններ էր տեղադրել Բաղրամյան պողոտայում եւ 44 օր ժամանակ տվեց Նիկոլ Փաշինյանին, սակայն իր հայտարարությունից երկու ամիս անց Փաշինյանը դեռ նույն պաշտոնն է զբաղեցնում։

Մյուս հայտնված փրկիչը Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն է, որն այս օրերին ՀՀ-ում է եւ փրկության անտեսանելի ճիգեր է գործադրում։ Մեկն էլ ՀԴԿ-ի հետ դաշինք կազմած Տիգրան Արզաքանցյանն է, որը եկել է էլի փրկության հայտով, քանի որ Հայաստանի «անդունդը վտանգված է» (մեջբերումն իրենն է)։ Բայց բոլորիս համար էլ հասկանալի է, որ նրանց՝ Հայաստան գալը, մեծադիր պաստառներով մայրաքաղաքը ողողելը ժամանակավոր բնույթ է կրում, եւ անհաջողությունից հետո կվերադառնան սիրելի Ռուսաստան, կշարունակեն ապրել ապահով՝ մոռանալով մեզ պատուհասած վտանգների մասին»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։