Փոխարժեքներ
26 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Կորոնավիրուսային վարակի նոր դեպքերի աճը նշանակում է, որ մենք մեզ սխալ ենք պահում. այս մասին լրագրողներին հայտարարել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Մարինա Էզուգբայան. հայտնում է apsny.ge կայքը։
Ըստ նրա, 15 նոր դեպքերից, որոնք հայտնաբերվել են Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում, 2-ը բժշկական անձնակազմից են, 10-ը գրանցվել են կարանտինային գոտիներում, որից 5-ը`ներմուծված դեպքեր, իսկ 5-ը` նախկինում վարակված հիվանդների հետ շփումներ ունեցողներ են: Եվս երկու նոր հիվանդների վարակի աղբյուրները անհայտ են, բայց Մարինա Էզուգբայան հույս ունի, որ մի քանի օրից համաճարակաբանները կկարողանան դուրս գալ սկզբնաղբյուրների վրա:
«Այն փաստը, որ դեպքերը աճում են, և աղբյուրները չգիտենք, նշանակում է, որ մենք սխալ ենք մեզ պահում: Անհրաժեշտ է պահպանել սոցիալական հեռավորությունը, խուսափել ոչ պարտադիր հավաքույթներից և բազմությունից: Ես նկատի չունեմ շփումներ աշխատանքի բերումով: Նաև կրենք անհատական պաշտպանիչ պարագաներ: Բոլոր դեպքերում, մենք պետք է գործենք այնպես, ինչպես կանենք այնպիսի հիվանդների հետ, որոնց վարակի աղբյուրները անհայտ են: Հայտնի է աղբյուրը, թե ոչ, մեզ համար հիմա նշանակություն չունի», - բացատրեց Էզուգբայը:
Ինչ վերաբերում է ներմուծված դեպքերին, ապա, ըստ Մարինա Էզուգբայի, 2-ը ներկրվել է Հայաստանից, Մինսկ-Երևան տարանցիկ թռիչքի ուղևորների մոտ հայտնաբերվել է մեկ դեպք, իսկ մեկ այլ դեպք ՝ վրաց-ռուսական սահմանին, այն քաղաքացուց, որը մեկնում էր Վրաստանից Մոսկվա: