կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-15 10:20
Աշխարհ

Մակրոնը հայտարարել է Ֆրանսիայում կորոնավիրուսի նկատմամբ առաջին հաղթանակի մասին

Մակրոնը հայտարարել է Ֆրանսիայում կորոնավիրուսի նկատմամբ առաջին հաղթանակի մասին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կիրակի ազգին ուղղված ուղերձում հայտնել է COVID-19-ի նկատմամբ առաջին հաղթանակի և հունիսի 15-ից երկրում սահմանափակումների մեղմացման մասին. այս մասին գրում է The Local France-ը։

Մասնավորապես, ըստ նրա, պայքարը համավարակի դեմ ավարտված չէ, սակայն առաջընթաց արդեն կա։ 

Սահմանափակումները կպահպանվեն միայն անդրծովյան տարածքներում՝ Մայոտտայում և Գվիանայում, որտեղ վիրուսը շարունակում է ակտիվորեն տարածվել։

Մակրոնի խոսքով՝ հունիսի 15-ից բոլոր ռեստորաններն ու սրճարանները կարող են լիարժեք ընդունել այցելուներին, այսինքն խոսքը չի վերաբերում միայն բացօթյա տարածքներին։ Ֆրանսիայի խոսքով՝ այժմ երկրի համար գլխավոր հանձնարարությունը տնտեսության վերածնունդն է։

Հիշեցնենք՝ այսօրվանից ֆրանսիացները կարող են ազատ շրջագայել ԵՄ երկրներում, իսկ մեկ շաբաթից՝ հունիսի 22-ից, իրենց աշխատանքը կվերսկսեն դպրոցներն ու մանկապարտեզները։