Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Աշխարհի բոլոր երկրներում այդպիսի ակցիաներ իրականացվում են այս օրերին եւ դա իրավաչափ է։ Այս մասին ֆեյսուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննսիսյանը։
Նա, մասնավորապես, գրել է.
«Հասկանում եմ, որ ձեզնից հոդաբաշխ բացատրություն ստանալը անշնորհակալ գործ է։ Բայց, այնուամենայնիվ, ոստիկանությանը դիմազրկած դիմակամոլ իշխանության ներկայացուցիչնե՜ր ունա՞կ եք հոդաբաշխ բացատրություն ներկայացնել, թե ինչու՞ եք բոլոր կանոնների պահպանմամբ միայնակ ակցիա իրականացնող Ruben Melikyan-ին եւ այլ նման ակցիա իրականացնող քաղաքացիների բերման ենթարկել։ Աշխարհի բոլոր երկրներում այդպիսի ակցիաներ իրականացվում են այս օրերին եւ դա իրավաչափ է։
Who can give reasonable explanation on which grounds Ruben Melikyan and others were brought into investigation? Ruben was raising his concerns regarding restrictions of the freedom of peaceful assembly in front of Armenian Parliament (թարգմ.՝ Ո՞վ կարող է ողջամիտ պատճառաբանություն ներկայացնել, թե ինչ հիմքով են Ռուբեն Մելիքյանն ու մյուսները բերման ենթարկվել։ Ռուբենն իր բողոքն էր արտահայտում խաղաղ ցույցերի անցկացման թույլատրման մասով ՀՀ խորհրդարանի դիմաց)»։
Բերման ենթարկվածները 4–ն են՝ Ռուբեն Մելիքյան, Ռոբերտ Հայրապետյան, Աշոտ Համբարձումյան, Արմեն Գալստյան։