կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-22 18:54
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Էդ ո՞ւմ վրա եք կրակ բացում՝ նրանց, ովքեր սկուտեղի վրա ձեզ իշխանություն մատուցեցի՞ն․ Արփինե Հովհաննիսյան

Այս իշխանության ամենալպիրշ և ամենացինիկ ներկայացուցիչներից մեկը երեկ մեզ է փոխանցել գերագույն-գլխավոր վախկոտի, հոգին խեղվածի, դավաճանի ուղերձը, որ եթե ինչ-որ բան իրենց սրտով չգնա, ապա նրանք կրակ կբացեն ժողովրդի վրա՝ ըստ Yerkir.am-ի հիշեցրեց Հայրենիքի փրկության շարժման խորհրդի անդամ Արփինե Հովհաննիսյանը Երևանի Պրահայի այգուց մեկնարկած անհնազանդության երթի ժամանակ։

«Ուզում եմ ձեզ ասել՝ տո դուք ո՞վ եք, որ ժողովրդի վրա կրակ բացեք, ա՛յ դավաճաններ, դուք ո՞վ եք, ձեզ քի՞չ է, որ 5000 հոգուն զոհեցիք, որ 10 000 հոգուն անդամահատեցիք, որ 100 000-ներին տնավեր թողեցիք, անհայրենիք թողեցիք, դուք ո՞վ եք»,-ասաց նա։

Արփինե Հովհաննիսյանը հարցրեց՝ ժողովո՛ւրդ, իրենք ո՞վ են, ու ցուցարարները պատասխանեցին՝ դավաճաններ։

Նա նշեց, որ իրականում ուզում է շնորհավորել ՀՀ քաղաքացիներին, քանի որ Նիկոլ Փաշինյանը իր բնական դրության մեջ է, այսինքն, վախենում է, այսինքն, շաբաթ օրվա հանրահավաքից հետո հասկացել է, որ հանրային պահանջ կա իրեն հեռացնելու։

«Էդ ո՞ւմ վրա եք կրակ բացում՝ նրանց, ովքեր սկուտեղի վրա ձեզ իշխանություն մատուցեցի՞ն։ «Առանց Նիկոլ Հայաստանը» ապագա է և շատ մոտ ապագա է»,-եզրափակեց Արփինե Հովհաննիսյանը։

Նշենք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդանիկ Քոչարյանը հայտարարել էր՝ եթե մտածում են շենքեր գրավելու մասին, թող նաև մտածեն, որ այդ շենքերը գտնվում են պետական պաշտպանության տակ, իսկ դա նշանակում է՝ պետությունն իրավունք ունի կրակելու։

Մանրամասն՝ տեսանյութում․