Ելիզավետա Երկրորդ թագուհու թոռը՝ Ուիլյամը, մասնակցել է Ուելսի ամենաբարձր պիկում՝ Սնոուդոնում սրտի նոպա ունեցած մի լեռնագնացի փրկելու օդային գործողությանը:
Ուիլյամը և Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի ևս 3 օդաչուներ ուղղաթիռով փնտրել և բարեհաջող ուղղաթիռ են բարձրացրել մոլորված լեռնագնացին: Որոնումներն ընթացել են անբարենպաստ եղանակային պայմաններում՝ թանձր մառախուղի և անձրևի ներքո: