|
Փոխարժեքներ
10 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Ռումինիայի վարչապետ Լյուդովիկ Օրբանը ստիպված կլինի տուգանք վճարել՝ հակահամաճարակային սահմանափակումները խախտելու համար. այս մասին գրում է Euractiv-ը, նշելով՝ տուգանքի չափը կազմում է 617 եվրո։
Համացանցում հայտնվել է լուսանկար, որտեղ պաշտոնյան այլ նախարարների հետ կաբինետում նստած է առանց դիմակի, բացի այդ՝ ծխում է, իսկ պաշտպանիչ միջոցները սեղանի վրա են։
Նշվում է՝ կառավարության ղեկավարը համաձայնել է՝ եթե օրենք է խախտվել, պետք է լինի նաև պատիժ։ Միևնույն ժամանակ նա խոստովանել է նաև, որ կառավարության մի քանի անդամներ իր կաբինետում էին հավաքվել մայիսի 25-ին՝ տևական աշխատանքային օրվանից հետո, իր ծննդյան 57-ամյակի օրը։
Հիշեցնենք՝ մինչ օրս երկրում հաստատվել է կորոնավիրուսի 19.133 դեպք, մահացել է 1253 մարդ։
Լուսանկարը՝ ստորև.
