Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ ՀՅԴ-ի հասցեին այսօր հնչեցված արտահայտություններին և գնահատականներին, նշել է.
«Ցավոք, ստիպված ենք արձանագրել, որ հերթական անգամ, ի պատասխան քաղաքական խոսքի և հարցադրումների, Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցվում են փողոցային բառապաշարով գնահատականներ և արտահայտություններ:
Այո՛, Դաշնակցության մոտեցումների և սկզբունքների մեջ բան չի փոխվել:
Մենք շարունակելու ենք պայքարել թե՛ քաղաքական, թե՛ իրական կորոնավիրուս տարածողների դեմ:
Ինչ վերաբերում է քաղաքական աղբանոցում հայտնվելուն, ապա ակնհայտ է, որ այս հարցում խորապես մտահոգվելու պատճառ ունի հենց օրվա իշխանությունը»:
Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պարետատան նիստից հետո պատասխանելով Yerkir.am-ի առցանց ուղարկած այն հարցին, թե Հայ Հեղափոխական Դաշնակցությունը համարում է, որ կորոնավիրուսի դեմ պայքարում կառավարության քայլերը կա՛մ անարդյունավետ են, կա՛մ ուշացած, հաճախ՝ նաեւ սխալ եւ պահանջում է, որ ԱԺ-ն հատուկ նիստ գումարի, որտեղ կառավարության հետ կքննարկի ճգնաժամից դուրս գալու լուծումներ եւ պատասխանատվության կկանչի ձախողած բոլոր պաշտոնատար անձանց՝ սկսած թիվ մեկ պատասխանատու վարչապետից։ Ձեր քաղաքական թիմը արդյո՞ք պատրաստ է հանուն ժողովրդի առողջության այսպիսի քայլ անել եւ դուք՝ անձամբ, պատրա՞ստ եք մասնակցել այդ օրակարգով նիստի, մասնավորապես նշել էր.
«Դաշնակցության համար մեծ հաշվով ոչ մի բան չի փոխվել, որովհետև Դաշնակցության ներկայացուցիչները այդ նույն հռետորիկայով և կառավարության հրաժարականի ենթատեքստով խոսում էին 2018 թ-ի ամռանը, երբ ընդամենը 1-2 ամիս էր անցել կառավարության ձևավորումից։
Այնպիսի տպավորություն կա, որ Հայաստանում ոչ միայն առողջապահական, այլև քաղաքական կորոնավիրուս է տարածվում, որն, ի տարբերություն առողջապահական կորոնավիրուսի, իմ կարծիքով, կբերի այդպիսի՝ բացիլի հատկանիշ ունեցող քաղաքական և հասարակական ուժերի քաղաքական իմաստով մահվան․ դա իմ համոզմունքն է և կտեսնեք, որ այդ քաղաքական ուժերը ամբողջությամբ դուրս կմղվեն Հայաստանի քաղաքական, հասարակական կյանքից, որովհետև իրենք այս օրերին իրենց գործունեությամբ կառուցում են իրենց քաղաքական գերեզմանաքարը»։