կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-08 14:23
Քաղաքական

Վարչապետը կոչ է անում ԱԱԾ-ին տեղեկացնել նպատակային խուճապ ու սուտ տեղեկություններ տարածողների մասին

Վարչապետը կոչ է անում ԱԱԾ-ին տեղեկացնել նպատակային խուճապ ու սուտ տեղեկություններ տարածողների մասին

Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ իր հանձնարարությամբ ԱԱԾ-ն քննության արդյունքում Երեւանում ձերբակալվել է Ստեփանակերտի բնակիչ, որին իբր կասկածում են առաջնագծում խուճապ տարածելու մեջ։

Համաձայն Փաշինյանի գրառման` ըստ որոշ տեղեկությունների, զինվորներին համոզելով, նույնիսկ հրամայելով, ստիպել են որոշ մարտական դիրքեր թողնել թշնամուն:

«Մի քանի օր առաջ ահազանգ ստացա, թե առաջնագծի հատվածներից մեկում ինչ-որ մարդիկ գնացել կռվող զինվորներին համոզել են, թե Նիկոլը հողերը ծախել է, թե սա իրականում պայմանավորված պատերազմ է, ձեզ էստեղ բերել-մսաղացի մեջ են գցել, որ կոտորեն, որ պայմանավորվածությունը չերեւա, դիրքերը պահելը իմաստ չունի»:

Վարչապետն, այս մասին տեղեկացնելով, դեռ վերջնական մանրամասներ չի հայտնել` նշելով, որ «տեղի է ունենում քննություն, որի արդյունքում կպարզվի, թե վերը նշված տեղեկություններից որն է իրական, որը մտացածին: Այս պահին քննվում են տարբեր վարկածներ, ներառյալ քաղաքական ուղղորդման վարկածը, բայց դեռեւս շատ բան պարզված չէ»:

Նա կոչ է արել համանման տեղեկություններ ունեցողներին դիմել Ազգային անվտանգության ծառայություն եւ հայտարարել, որ «հերոսական գեներալների,  սպաների, զինվորների, կամավորների, ազատամարտիկների թիկունքը պետք է մաքրել համանման տարրերից»։

Ի դեպ, դրանից մոտ երկու ժամ առաջ, վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանն էր առանց հստակեցումների գրառում կատարել կրկին դավաճանության մասին. «Միահամուռ ուժերով եկեք լռեցնենք վախկոտներին ու դավաճաններին, ովքեր մեր պետության եւ ազգի համար այս ճակատագրական օրերին վախի մթնոլորտ են տարածում սոցիալական ցանցերում, այդպիսով թիկունքից հարվածելով մեր ԶԻՆՎՈՐԻՆ»։