կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-10 11:58
Աշխարհ

Եվրոպան պետք է դիմակայի Թուրքիայի մարտահրավերին միասնական ճակատով. Թոնի Բլեր

Եվրոպան պետք է դիմակայի Թուրքիայի մարտահրավերին միասնական ճակատով. Թոնի Բլեր

Kathimerini լրատվական գործակալությանը տված հարցազրույցում՝ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը խոսել է թուրքական ագրեսիայից և թե ինչու է պետք, որ Եվրոպան աջակցի Հունաստանին Անկարայի հետ դիմակայությունում. հայտնում greekcitytimes.com կայքը:

Պատասխանելով Միջերկրական ծովում Թուրքիայի գործողութունների վերաբերյալ հարցին՝ Բլերն ասաց.

«Սա մեծ խնդիր է Եվրոպայի համար: Ես հիշում եմ Էրդողանի նախագահության առաջին շրջանը, երբ ընթանում էին Թուրքիայի հետ իրավահաջորդության առաջին բանակցությունները: Մարդիկ լավատես էին: Բայց իրավիճակը վերջին տասնամյակում շատ է փոխվել: Մենք դա պետք է գիտակցենք », - նշել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետը:

Այնուհետև Բլերը անհանգստություն է հայտնել ոչ միայն Թուրքիայի կողմից Հունաստանի դեմ գործողությունների, այլև Լիբիայում նրա գործունեության վերաբերյալ:

«Եվ հիմա ես շատ անհանգստացած եմ այն բանի համար, թե ինչ է անում Թուրքիան Լիբիայում, ինչպես նաև Թուրքիայի և Հունաստանի հարաբերությունների համար», - ասել  է նա՝ հավելելով, որ «Եվրոպան պետք է հստակ ցույց տա, որ այս հարցում աջակցում է Հունաստանին»:

Այնուհետև նա անդրադարձավ Լիբիայի «Մահմեդական եղբայրների» կառավարության հետ Թուրքիայի անօրինական գործարքին՝ Հունաստանի ծովային տարածքը գողանալու վերաբերյալ։

«Գազային հանքավայրերի շահագործումը, որոնք բաժանված են Հունաստանի, Եգիպտոսի և Իսրայելի միջև, չափազանց կարևոր է, և դուք չեք կարող միակողմանիորեն չեղարկել դա: Սա շատ կարևոր է։ Կարծում եմ, որ կորոնավիրուսի ռիսկերից մեկն այն է, որ մարդիկ այնքան են ներծծվում դրանում, որ այլ խնդիրներ չեն նկատում: Մենք չպետք է մեր ուշադրությունը կորցնենք այս խնդրից: Սա մեծ մարտահրավեր է, որին Եվրոպան ստիպված է պատասխանել միասնական ճակատով», - եզրափակել է բրիտանացի նախկին վարչապետը: