Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսփերն այցելել է ամերիկյան բանակի` Ֆորտ Դետրիկում (Մերիլենդ նահանգ) գտնվող կենսաբանական հետազոտությունների կենտրոն, որտեղ նրան ծանոթացրել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման աշխատանքներին: Այդ մասին նա տեղեկացրել է մամուլի ասուլիսում. հայտնում է yerkir.am-ը` EADaily-ին հղումով:
«Բանակային գիտահետազոտական կենտրոնի հրամանատարությունն ինձ տեղեկացրել է COVID-19-ին գերժամանակակից պատասխանի մասին: Ինձ պատմել են ընթացիկ փորձարկումների ու փորձերի մասին»,- նշել է Էփսերը` հավելելով, որ «նրանք անհավանական հնարավորություններ ունեն»:
Ինչ վերաբերում է պատվաստանյութի ստեղծման ժամկետներին, Պենտագոնի ղեկավարը հայտնել է, որ իրեն «տվել են նույն թվերը, ինչ ուրիշներին` 12-18 ամիս»:
«Դա նորմալ ժամկետ է,- հավելել է Էսփերը:- Պետք չէ վստահել նրանց, ովքեր պնդում են, թե դա կարելի է արագ անել»: