կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-17 23:33
Աշխարհ

ՄԱԿ-ը հրապարակել է երկրագնդի բնակչության թվի վերաբերյալ կանխատեսումները

ՄԱԿ-ը հրապարակել է երկրագնդի բնակչության թվի վերաբերյալ կանխատեսումները
30 տարի անց երկրագնդի բնակչության թիվը կավելան 2 միլիարդով` դառնալով 9,7 միլիարդ: Այս մասին նշված է ՄԱԿ զեկույցում, հաղորդում է РИА Новости-ն: Նշվում է, որ Հնդկաստանը շատ շուտով առաջ կանցնի Չինաստանին` բնակչության թվով: Նշվում է նաև, որ բնակչությունը ծերանում է, կյանքի տևողության ավելացման և ծնելիության նվազման հետ կապված, մեծանում է այն երկրների թիվը, որտեղ բնակչության թիվը գնալով նվազում է:Թեև երկրագնդի բնակչությունը աճում է, սակայն տարբեր երկրներում բնակչության թվաքանակի աճը խիստ տարբեր է: 9 երկրի բնակչությունը կկազմի ամբողջ երկրագնդի բնակչության կեսը, դրանք են` Հնդկաստան, Նիգերիա, Պակիստան, Կոնգոյի Հանրապետություն, Եթովպիա, Տանզանիա, Ինդոնեզիա, Եգիպտոս, ԱՄՆ: 2027թ-ին, ըստ կանխատեսումների, Հնդկաստանը առաջ կանցնի Չինաստանին, որպես ամենախիտ բնակեցված երկիր: