կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-09 16:27
Աշխարհ

Սանձարձակ ժողովրդավարություն Բելառուսում չի լինի. Լուկաշենկո

Սանձարձակ ժողովրդավարություն Բելառուսում չի լինի. Լուկաշենկո

Սանձարձակ ժողովրդավարություն Բելառուսում չի լինի. այսօր` հունիսի 9-ին, ազգային անվտանգության պետական մարմինների գործունեության հարցով խորհրդակցության ժամանակ հայտարարել է  երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

«Դեմոկրատիան` դեմոկրատիայով, բայց ամենաթողություն չպիտի լինի: Եվ չի լինի: Տեսել ենք, թե ԱՄՆ-ում, Արևմտյան Եվրոպայում ինչպես են գերժողովրդավար պետությունները վարվում ցուցարարների հետ: Ազգային անվտանգության պետական մարմինների  հիմնական խնդիրը երկրի կայունության պահպանումն է, օրինականության և իրավակարգի ապահովումը: Այն, ինչ ձեզանից պահանջում են Սահմանադրությունը և օրենքը»,- ըստ yerkir.am-ի` Բելառուսի նախագահի խոսքերն է մեջբերում EADaily-ն:

Լուկաշենկոյի խոսքով` «ընդամենը 3 շաբաթ է, ինչ մեկնարկել է այս ընտրարշավը, բայց այսօր արդեն տեսնում ենք, որ ոչ բոլոր թեկնածուներն են մտադիր քաղաքակիրթ ձևով անցնել այդ ճանապարհը», որ նրանք բնակչության համակրանքը շահելու համար «կիրառում են բացառապես պոպուլիստական կարգախոսներ և ոչնչով չհիմնավորված խոստումներ»: Միաժամանակ, նա համոզված է, որ մարդիկ կվերլուծեն, համապատասխան եզրակացություններ կանեն և կհասկանան` ով ով է:

Բելառուսով պատրաստվում են նախագահի ընտրություններին` առաջադրում են թեկնածուներին: Ընտրությունները տեղի կունենան օգոստոսի 9-ին: