|
Փոխարժեքներ
01 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.16 |
| EUR | ⚊ | € 432.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.6283 |
| GBP | ⚊ | £ 497.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.82 |
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ չի տեսնում երկրում ռուսական ռազմաբազա տեղակայելու անհրաժեշտություն, քանի որ Մինսկն ի վիճակի է սեփական ուժերով ապահովել անվտանգությունն իր տարածում. հայտնում է РИА Новости-ն:
«Շատ հաճախ քննարկվում է Բելառուսի տարածքում ռուսական ռազմաբազայի խնդիրը: Շինծու խնդիր է… Մենք ռազմաքաղաքական դաշինքի մեջ ենք ՌԴ-ի հետ. կլինի այստեղ ռազմաբազա, չի լինի, տարբերություն չկա: Մենք այդ բազան չենք տեղակայում այստեղ ոչ թե այն բանի համար, որ ցանկանում ենք ցույց տալ, որ սուվերեն ենք, անկախ ենք, այլ այն պատճառով, որ դա պարզապես հարկավոր չէ»,- նշել է Լուկաշենկոն Մինսկում ամերիկացի վերլուծաբանների հետ հանդիպման ժամանակ: