|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
ԱՄՆ-ը պետք է անհապաղ փոփոխություն կատարի զենքի մասին օրենքում, որպեսզի կրճատվի անհատական ահաբեկչությունների թիվը ամերիկյան քաղաքներում. հայտարարել է Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը` անդրադառնալով քոնեկտիկության դպրոցում կատարված ողբերգությանը:
Նրա խոսքերով` նման` հասարակության համար ոչ այնքան ընդունելի որոշման համար քաղաքական կամք է հարկավորը, ինչը չի բավարարում գործող իշխանություններին: «Այսօր դա ազգային ողբերգություն է, եւ այն ազգային պատասխան է պահանջում»,- Բլումբերգին մեջբերում է РБК-ն:
Քաղաքական գործչի կարծիքով` հարկավոր է լուրջ սահմանափակումներ սահմանել զենքի վաճառքի եւ կիրառման վրա: Ի դեպ, Բլումբերգը զենքի անօրինական կիրառման դեմ արտահայտվողների կոալիցիայի անդամ է, որը միավորում է ավելի քան 600 ամերիկացի քաղաքապետերի: