|
Փոխարժեքներ
18 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Սիրիական պետական SANA լրատվական գործակալությունը հայտնում է, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ իր երկիրը վճռական է շարունակելու Սիրիայի համար մարդասիրական օգնության ծրագիրը՝ շեշտելով, որ ծրագիրը մեծ նշանակություն ունի:
Տոնոյանը շնորհակալություն է հայտնել Շոյգուին՝ Սիրիայում Հայաստանի մարդասիրական առաքելության իրականացման գործում ռուսական կողմի համագործակցության համար:
Կայքը նշում է, որ վերջին տարիներին Հայաստանը մարդասիրական օգնություն է ցուցաբերել սիրիացի ժողովրդին գոյատևելու և տառապանքները մեղմելու համար: