Փոխարժեքներ
15 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.99 |
EUR | ⚊ | € 435.64 |
RUB | ⚊ | ₽ 4.833 |
GBP | ⚊ | £ 517.81 |
GEL | ⚊ | ₾ 141.55 |
Ամերիկյան Reuters լրատվական գործակալությունը տարբեր երկրների տնտեսությունների վիճակի վերաբերյալ հարցում է իրականացրել շուկայագետների և տնտեսագետների շրջանում:
19 վերլուծաբանների ուսումնասիրության համաձայն՝ 2018 թվականի վերջին քառորդում Թուրքիայի տնտեսությունն ունեցել է 2.7 % անկում, նշվել է, որ սպասված 2.55 % տնտեսական աճ չի գրանցվելու. հաղորդում է BBC-ի թուրքական կայքը:
Կառավարությունը 2018 թ. սեպտեմբեր ամսին նախատեսել էր 3.8 տոկոս աճ: 2018-ին թուրքական լիրան ամերիկյան դոլարի նկատմամբ արժեզրկվել է մոտ 30 տոկոսով: Իսկ անցյալ տարվա հոկտեմբեր ամսին երկրում գրանցվել է վերջին 15 տարվա ամենաբարձր գնաճը՝ 25 տոկոս:
Անցյալ տարվա առաջին քառորդում արձանագրվել էր 7.2, իսկ 2-րդ եռամսյակում` 5.3 տոկոսանոց աճ: