|
Փոխարժեքներ
01 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Գերմանիայի Բունդեսթագը հավանություն է տվել օրինագծին, որով արգելվում է դեմքն ամբողջությամբ ծածկող հագուստ կրել: Օրինագիծն առավելապես վերաբերում է պետծառայողներին, դատավորներին և զինվորականներին:
«Ինտեգրումն, ամեն ինչից զատ, նշանակում է նաև, որ մենք պետք է հստակ ցույց տանք և ներկայացնենք մեր արժեքները, ինչպես նաև զատենք, թե որտեղ է վերջանում այլ մշակույթների հանդեպ մեր հանդուրժողականության սահմանը»,- ասել է ԳԴՀ ԱԳՆ ղեկավար Թոմաս դե Մեզյերը, հայտնում է «Deutsche Welle»-ն:
Բացի այդ, կանայք, անկախ մասնագիտությունից և զբաղմունքից, պարտավոր կլինեն ցույց տալ դեմքը, եթե իրավապահ մարմինները փորձում են հաստատել նրանց ինքնությունը, օրինակ, փաստաթղթեր ստուգելիս:
Նա հավելել է, որ հավանության արժանացած օրինագիծը մեծապես նպաստում է դրան:
Նշվում է, որ 2016-ի դեկտեմբերին դեմքն ամբողջությամբ ծածկող հագուստն արգելելու կոչով էր հանդես եկել ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը: