Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ֆրանսիայի հյուսիս-արևելքում գտնվող Տիյուա լե Մարշիեն քաղաքի կոմունայի խորհուրդը գործնականում միաձայն քաղաքապետ է ընտրել 55-ամյա տրանսգենդեր Մարի Քոյին: Ըստ France-Presse գործակալության` նա խնդրում է, որ իրեն դիմեն` «տիկին քաղաքապետ». տեղեկացնում է Yerkir.am-ը:
Մարի Քոն երկրի առաջին բացահայտ տրանսգենդերն է քաղաքապետների շրջանում: Նա շրջակա միջավայրի պաշտպանության և տեղական տնտեսության զարգացման ակտիվիստներից է, մասնագիտությամբ` ագրոտեխնիկ:
Քաղաքը, որի ղեկավարն է «մադամը», մեծ չէ` մոտ 600 բնակիչ: Մունիցիպալ ընտրություններն այնտեղ անցկացվել են մարտին և հաղթանակ բերել «Միասին որոշելով» խմբի ցուցակին, որում ընդգրկված էր նաև Մարի Քոն: Ի դեպ, քաղաքապետն ընտրվում է ոչ թե քաղաքացիների, այլ կոմունայի խորհրդի 15 անդամների կողմից, որոնցից 14-ն իրենց ձայնը մայիսի 23-ին տվել են Քոյին:
Նորընտիր քաղաքապետը հայտարարել է, որ ինքը մտադիր չէ կենտրոնանալ գենդերային խնդիրների վրա, այլ պատրաստվում է առաջ տանել մունիցիպալիտետի գործերը:
«Մարդիկ ինձ ընտրել են ոչ թե այն բանի համար, որ ես տրանսգենդեր եմ, այլ ընտրել են իմ ծրագիրը: Երբ իրավիճակը նորմալանում է, քեզ դադարում են տարբերել մյուսներից»,- ասել է «մադամ քաղաքապետը»:
Իսկ Ֆրանսիայի` գենդերային հավասարության հարցերով նախարար Մառլեն Շապան թվիթերյան իր միկրոբլոգում նշել է. «Տրանսգենդերների ներկայությունը հասարակության մեջ և նրանց դեմ ֆոբիաների հաղթահարումը կախված է նաև նրանց կողմից քաղաքական ու հասարակական պարտականությունների կատարումից: Իմ շնորհավորանքները Մարի Քոյին»:
Ֆրանսիացի հայտնի պատմաբան, գրող, հրապարակախոս Դոմինիկ Վեները, որը կյանքին վերջ տվեց Փարիզի Աստվածամոր տաճարում 2013-ի մայիսի 21-ին` ի նշան բողոքի երկրում ընդունված` միասեռ ամուսնություններն օրինակացնող օրենքի, մահվանից առաջ արած իր գրառումներից մեկում նշել էր, որ հավատում է` Ֆրանսիան ուշքի կգա և նորմալ երկիր կդառնա, սակայն ցավում է, որ դա տեղի կունենա շարիաթի օրենքներով: Եվս մի սպառնալիք` կախված քրիստոնեություն դավանող երկրի գլխին…