Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Համավարակի պատճառով երկու տարի հետաձգված թատերական մրցանակաբաշխությունը այս եթերաշրջանին վերադարձել է… Թատերական քննադատների ասոցիացիայի 29-րդ մրցանակաբաշխության ժամանակ լավագույն բեմադրություն է ընտրվել «Կոմիտաս» բեմադրությունը։ Լավագույն տեքստ է ընտրվել Շահիկա Թեքանդի «Աշընման», Օզգե Արսլանը լավագույն դերասանուհի է ճանաչվել «Բեռնարդա» ֆիլմում իր մենակատարման համար, լավագույն տղամարդ դերասան է ընտրվել Թոլգա Իսքիթը՝ «Ամբոխի աղոթք» ֆիլմում իր խաղով։
TEB թատերական մրցանակները, որոնք շնորհվում են Թատերական քննադատների ասոցիացիայի անդամների կողմից, այս տարի, համաճարակի պատճառով, որոշվել էր ընդգրկել 2020-2022 թթ. տիրույթ: TEB 29-րդ թատերական մրցանակաբաշխության ժամանակ լավագույն բեմադրություն է ընտրվել «Կոմիտաս» բեմադրությունը։ Բոլոր մրցանակները տրվեցին մենախաղային ներկայացումներին: Ժյուրին, որ կազմված էր Հանդան Սալթայից, Հասիբե Քալքանից, Մեհմեդ Քոնուքից, Թուբա Աքսու Շեներից, Յուսուֆ Դյունդարից և Զերրին Յանըքքայայից, Շահիքա Թեքանդի գրած և Յիղիթ Օզշեների բեմադրած «Աշընման» ընտրել է որպես ֆիլմի համար լավագույն տեքստ:
«Նախագիծ No2»-ի բեմադրած «Bernarda»-ի մեջ իր մենախաղով լավագույն դերասանուհի է ընտրվել Օզգե Արսլանը, «Ֆիզիկական թատրոնի հետազոտության» «Ամբոխի աղոթք» ներկայացման համար Թոլգա Իսքիթն էլ՝ լավագույն դերասան: Մասնագիտական գեղարվեստական կյանքի 60-րդ տարում Սունա Քեսքինը թատրոնին նվիրած և դեռևս շաչունակվող ջանքերի համար արժանացել է պատվավոր մրցանակի, որը ժյուրին բնութագրել է որպես «ստեղծագործություն, որ ուշադրություն է հրավիրում իր ստեղծած տարբեր գեղագիտությամբ՝ տեղի, արտահայտվելու ձևի և հանդիսատեսի հետ հաստատված հարաբերությունների առումով». հատուկ մրցանակ է շնորհվել Մելեք Ջեյլանի մասնակցությամբ «Տասներկուերորդ տուն»-ին։ Վերջերս կյանքից հեռացած TEB-ի նախագահ, քննադատ և ռեժիսոր Ռագըփ Էրթուղրուլի անվամբ հատուկ մրցանակը տրվել է «Կեցցե մեր թատրոնը» նախաձեռնությանը։
TEB-ի մրցանակները, հիմնավորված որոշումներով, հայտարարվել են հետեւյալ կերպ. Լավագույն բեմադրություն՝ Կոմիտաս / Ճամփորդող թատրոն:
«Կոմիտաս» պիեսը, որ արժանացել է տարվա ստեղծագործական մրցանակին, պատմում է մի երաժշտի մասին, ով իր ուղու մեծ մասն անցել է այս երկրում, և ով այժմ հայտնի է որպես աշխարհահռչակ էթնոերաժշտագետ, իր դժվար կյանքի ամեն քայլափոխին իրեն միայնակ է զգացել, և համարվում է Անատոլիայի Մոցարտ։ Հասկանալով, որ պիեսներ բեմադրելը խենթության չափ անկայուն աշխատանք է, համարձակվելով քողազերծել այն հարցը, որ դեռևս տաբու է համարվում, տեղը, որտեղ բեմադրվում է ներկայացումը, նույնպես մղում է հանդիսատեսին շարունակաբար հիշել այն: Ֆեհմի ՔԱՐԱԱՐՍԼԱՆ-ի և քառասուն հոգանոց երգչախմբի ներդաշնակ կատարումը հետաքրքրաշարժ ազդեցություն թողեց հանդիսատեսի վրա, ուստի այն իր թեմայով, վայրով, մթնոլորտով, երաժշտությամբ և երկլեզու կառուցվածքով գնահատվեց որպես անցած երկու սեզոնների լավագույն ներկայացում:
https://www.hurriyet.com.tr/kitap-sanat/ve-etraf-bir-anda-kararir-42142160
Թարգմանեց Տիգրան Չանդոյանը
Akunq.net/am