Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ֆրանսիական Սրտասբուրգի քաղաքապետ է ընտրվել Ֆրանսիայի կանաչների կուսակցության ներկայացուցիչ, հայուհի Ժանն Բարսեղյանը։
Ժանն Բարսեղյանը Հայաստանի առաջին Հանրապետության խորհրդարանի պատգամավոր Պերճուհի Պարտիզպանյան-Բարսեղյանի ծոռնուհին է։
Բարսեղյանը ծնվել է 1980 թվականի դեկտեմբերի 6-ին Սյուրեն քաղաքում, մայրը՝ բրետոնացի իրավաբան է, հայրը՝ հայ փաստաբան։
1998 թ-ից Փարիզում, Մյունստերում և Բեռլինում ուսանել է ֆրանս-գերմանական իրավագիտության ֆակուլտետներում։
Ֆրանսաբնակ հայ օգտատեր Անի Եգանյանը տեղեկացնում է, որ Բեռլինում Ժանն Բարսեղյանը դարձել է բուսակեր և որոշում կայացրել հետագայում մասնագիտանալ բնապահպանական իրավագիտության մեջ։ 2002-ին Ստրասբուրգի համալսարանում կյանքի է կոչել իր այդ որոշումը։ 2010 թ-ին արյան կանչով Ժանն Բարսեղյանը որոշել է վերմիավորվել իր հայկական արմատները։ Նա նախաձեռնել է Հայաստանի հետ համագործակցության մի շարք ծրագրեր կայուն զբոսաշրջության, թափոնների վերամշակման և սոցիալ-մշակութային փոխանակումների ոլորտներում։
Ստրասբուրգում Ժաննը ստեղծել է Պարույր Սևակի անունը կրող «Սևակ» ասոցիացիան, որտեղ էլ աշխատանքային 2 տարվա ընթացքում սովորել է հայոց լեզու և ծանոթացել մշակույթին։
2016-ին նա մասնակցել է Arte-ի «Ճանապարհորդություն դեպի Անատոլիա» վավերագրական ֆիլմի նկարահանումներին։
2020 թվականի մարտի 15-ին Ստրասբուրգում կայացած քաղաքապետի ընտրությունների 1-ին փուլում Ժանն Բարսեղյանը դարձել է առաջատար, իսկ հունիսի 28-ին կայացած 2-րդ փուլը հաղթանակելով ընտրվել է Ստրասբուրգի քաղաքապետ և պաշտոնավարելու է առաջիկա 6 տարում։
Ժանն Բարսեղյանը ընտրությունների առաջին փուլից հետո վարակվել էր Covid-19 համավարակով, սակայն 5 շաբաթ անց, մեծ դժվարությամբ ապաքինվել։