|
Փոխարժեքներ
17 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.57 |
| EUR | ⚊ | € 447.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7465 |
| GBP | ⚊ | £ 508.82 |
| GEL | ⚊ | ₾ 141.61 |
Վերջին երկու օրերին ոստիկանությունը տեսչական մարմինների հետ համատեղ ռեյդեր է իրականացրել Դավիթաշեն, Նորք Մարաշ եւ Նուբարաշեն վարչական շրջանների տարածքում: Այս մասին այսօր պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ ոստիկանապետը Արման Սարգսյանը:
«Այսօր ռեյդեր են իրականացվել Կենտրոն վարչական շրջանում: Այդ ռեյդերի ժամանակ եղել են կրկնակի ուսումնասիրություններ: Այսինքն ստուգայցից հետո դարձյալ ոստիկանական կարգախմբերը վերադարձել են նույն տարածք եւ ստուգել, թե որքանով են պահվում այն կանոնները, որոնց համար արդեն իսկ քաղաքացիները ենթարկվել են վարչական պատասխանատվության: Ընդհանուր առմամբ, այս ռեյդերի արդյունքներով Դավիթաշենում վարչական պատասխանատվության է ենթարկվել 104 քաղաքացի, իսկ Նուբարաշենում եւ Նորք Մարաշում 124 քաղաքացի: Ընդհանուր առմամբ կասեցվել է թվով 62 տնտեսվարողի գործունեությունը: Այսօրվա տվյալները դեռ մշակման փուլում են»,-ասաց նա:
Ոստիկանապետը տեղեկացրեց, որ ՀՀ միջմարզային ճանապարհներին տեղադրվել են ուղեփակոցներ, անցակետեր, որոնք հնարավորություն են տալիս ոստիկաններին մշտադիտարկել այն տրանսպորտային միջոցները, որոնցով երթեւեկում են քաղաքացիները, նաեւ հանրային տրանսպորտը: Խախտումներ թույլ տվածները ենթարկվում են վարչական պատասխանատվության:
«Ոստիկանները ստուգում են քաղաքացիների մոտ դիմակի առկայությունը բաց տարածքում, կանգառներում դիմակ կրելու հանգամանքի ստուգում, տաքսիների վարորդների կողմից ուղեւորներին առկայության պարագայում պարտադիր դիմակի կրում եւ կողքի նստատեղին ուղեւորի բացառում: Ինչպես նաեւ տաքսիներում քաղաքացիների կողմից պարադիր դիմակի կրում:
Հանրային տրանսպորտում եւս պարտադիր պետք է կրել դիմակ»,-ասաց նա՝ հավելելով, որ վերջին օրերին շուրջ 2 հազար քաղաքացիների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ:
Ընդ որում, սա մշտական գործընթաց է, կարող են ստուգումները նույն վայրում կրկնվել, եւ դրանք կրելու են հանկարծակի բնույթ: