կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-11-01 21:11
Քաղաքական

«Մարտի 1»-ի իրադարձություններից տուժածները սկսել են ստանալ փոխհատուցումները. Ռուստամ Բադասյան

«Մարտի 1»-ի իրադարձություններից տուժածները սկսել են ստանալ փոխհատուցումները. Ռուստամ Բադասյան

«Մարտի 1» -ի իրադարձություններից տուժածներին, զոհերի ընտանիքներին արդեն տրամադրվում են փոխհատուցումներ։ Այսօր՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

«Հիմա տրամադրվում են գումարներ, մերժվողներ եղել են, մի քանի մերժում վերջերս եղավ, էն պատճառաբանությամբ, որ առողջությանը ոչ թե միջին կամ ծանր վնաս էր հասցված, այլ թեթև, և իրենք իրավունք չունեին դիմելու, բնականաբար, մենք էլ մերժել ենք»,-նշել է Բադասյանը:

Հիշեցնենք, որ Կառավարության որոշումով՝ «2008 թվականի մարտի 1-2-ը Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» ՀՀ օրենքով այդ իրադարձությունների ժամանակ մահացած անձանց իրավահաջորդները պետք է ստանան 30.000.000–ական դրամ, առողջությանը ծանր վնաս հասցված անձինք՝ 15.000.000–ական, առողջությանը միջին ծանրության վնաս ստացածները` 5.000.000–ական դրամ փոխհատուցում: