Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ տարեկան 400-ից 450 հազար դոլար կազմող իր ամբողջ աշխատավարձը փոխանցում է կորոնավիրուսի դեմ պայքարին. այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
«Ես տարեկան 400-ից 450 հազար դոլար իմ ամբողջ աշխատավարձը կառավարությանն եմ տալիս եւ ամենասկզբից էլ տվել եմ: Վերջին չեկը [փոխանցվել է] COVID-ին (կորոնավիրուսի առաջացրած հիվանդություն) արձագանքմանը ԱՄՆ առողջապահության նախարարության եւ սոցիալական ծառայությունների ջանքերի համար: Սա մեծ պատիվ է»,- իր Twitter-յան միկրոբլոգում նշել է ԱՄն նախագահն ու կից ներկայացրել հղումն այն տեղեկությանը, ըստ որի՝ ինքը այս տարվա առաջին եռամսյակի իր ամբողջ աշխատավարձը՝ 100 հազար դոլար փոխանցել է կորոնավիրուսի դեմ պայքարում դեղերի մշակմանը:
Հիշեցնենք՝ ըստ Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալների, ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 1,64 մլն դեպք, մահացել է 97,7 հազարից ավելի մարդ: