|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախագահական ընտրությունների առաջին փուլում մարդկային կուտակումներ կային, ի՞նչ վիճակ է հիմա ձեզ մոտ․ հարցրինք Արցախի՝ կորոնավիրուսի կանխարգելման աշխատանքները համակարգող հանձնաժողովի տեղեկատվական շտաբի ղեկավար Տիգրան Աբրահամյանին։
«Օպերատիվ շտաբը մինչ ընտրությունները եւ հետո էլ համալիր միջոցառումներ է իրականացնում` մի քանի ուղղություններով։ Կորոնավիրուսի դեպքեր այսօր էլ չունենք, վերջին 10 օրվա ընթացքում եղել են կասկածելի ախտանիշներով մարդիկ, սակայն չի հաստատվել»:
Հոսպիտալնե՞ր եք ստեղծում, հյուրանոցներ վերապրոֆիլավորո՞ւմ։ «Առաջին հերթին լրակահավորում ենք բուժհաստատությունները, նաեւ` շրջաններում։ Ինֆեկցիոն բաժանմունքներ ենք ձեւավորում, աշխատում ենք նաեւ մասնավոր հատվածի` հյուրանոցների սեփականատերերի հետ․․․ ցանկ ունենք` անհրաժեշտության դեպքում դրանք օգտագործելու համար»:
Մանրամասներրը՝ թերթի այսօրվա համարում։