Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանը գրում է.
«101 տարի առաջ, 1919թ, երբ երկիրը չէր ապաքինել Ցեղասպանության վերքերը, երբ Էջմիածմի Մայր Տաճարի ողջ տարածքը վերածված էր հայրենազրկված հայ որբերի ապաստանի, երբ երկրի մեկ տարվա անկախությունը աննկարագրելի ներքին ու արտաքին մարտահրավերներ էր դիմագրում, երբ տիֆն ու սովը մոլեգնում էր երկրում, Լուսավորից նախարար Նիկոլ Աղբալյանի հրամանագրով հիմնադրվեց Համալսարանը: Հիմնվեց հենց պատմաբանասիրական հենքի վրա: Այդ իրականության մեջ համալսարանի հիմնումը անառարկելի համոզումով էր ամրապնդված՝ քայքայված և հյուծված հայրենիքն ու պետականությունը ոտքի հանելու ճանապարհը կրթությունն է, ոգեղեն հայրենիքի կերտումը: Հայրենագիտական առարկաներն էին այն հիմքը, որի վրա կառուցվելու էր, ամրապնդվելու էի ՀՀ քաղաքացու ինքնությունն ու արժանապատվությունը:
Համալսարանի հիմնադրումից 101 տարի անց, անկախ Հայաստանում այս ճշմարտությանը պարտվեց... Դժվար չի հասկանալ ու չտառապել, թե այս ուրացումը ում շահերն է սպասարկում»:
Ավելի վաղ Yerkir.am-ը գրել էր՝ ԵՊՀ ղեկավարությունը վաճառեց մայրենին. գերակայությունը՝ օրապահիկինն էր: