|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախորդ տարի ոչ ռեզիդենտների կողմից Հայաստանում ներդրված ավանդների շուրջ 48 տոկոսով աճը համարում է երկրի ֆինանսական համակարգի նկատմամբ օտարերկրյա տնտեսավարողների վսահության ամրապնդման արդյունք: Փաշինյանը նման տեսակետ հայտնեց իր ասուլիսում՝ ներկայացնելով «100 փաստ նոր Հայաստանի մասին»:
«2019 թվականին ոչ ռեզիդենտներից ներգրավված բանկային ավանդներն ավելացել են 48%-ով կամ 337 մլրդ դրամով և կազմել են շուրջ 1 տրլն դրամ: Այս միտումը մի կողմից համահունչ է ցածր տոկոսադրույքներով շուկաներից դեպի բարձր տոկոսադրույքների շուկա կապիտալի հոսքի համաշխարհային պրակտիկային, իսկ մյուս կողմից վերահաստատում է Հայաստանի տնտեսության, այդ թվում՝ ֆինանսական համակարգի նկատմամբ օտարերկրյա տնտեսվարողների մոտ վստահության ամրապնդումը»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը նկատեց՝ օտարերկրյա կազմակերպությունները կամ անհատները Հայաստանի բանկային համակարգին ավելի են վստահում, ավանդներ ներդնում, գործունեություն ծավալում, վարկեր վերցնում:
Միևնույն ժամանակ ոչ ռեզիդենտներին տրամադրված վարկերն ավելացել են 3%-ով կամ 7 մլրդ դրամով և կազմել՝ 245 մլրդ դրամ։